‘ՖԱՏԽ և ՀԱՄԱՍ խմբավորումները վերականգնում են միջպաղեստինյան համերաշխության գործընթացը’

1085

Պաղեստինյան ՖԱՏԽ և ՀԱՄԱՍ շարժումները համաձայնել են վերսկսել ազգային պառակտման հաղթահարման և քաղաքական համակարգի ամբողջականության վերականգնման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Պաղեստինում իսլամիստական ընդդիմության առաջնորդներից մեկի հայտարարությանը:

Միջպաղեստինյան համերաշխության գործընթացի վերականգնման որոշումը կայացվել է նախօրեին ՖԱՏԽ-ի, ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինյան Ինքնավարության առաջնորդների, ինչպես նաև հակամարտության կարգավորման միջնորդի կարգավիճակ ստացած Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ Կահիրեում անցկացված խորհրդակցությունների արդյունքում:

Նախորդ հոդվածը‘Նիկոլա Սարկոզին մեղադրվում է քննչական գաղտնիք բացահայտելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցիներն ընտրել են երկրի լավագույն քաղաքը’