Ֆերդինանդ. Առաջին անգամ եմ տեսնում ակումբի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք

992

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» չտեղափոխվելու որոշումը ֆուտբոլային աշխարհում բազմաթիվ հակասություններ է առաջացրել։

Իր կարծիքն է հայտնել նաև անգլիացի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով նշել է, որ նախկինում երբևէ չէր տեսել որևէ ակումբի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք։

«Ես երբեք չեմ տեսել այնպիսի անհարգալից վերաբերմունք, ինչպիսին Մբապեն ցույց տվեց «Ռեալի» նկատմամբ։ Այս ակումբին պետք է հարգել: Դա «Ռեալն» է և նման կերպ վարվելը պարզապես անընդունելի է»,- ասել է Ֆերդինանդը Youtube-ի իր ալիքում:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Մբապեն Ֆլորենտինո Պերեսին խոստացել էր, որ խաղալու է Արքայական ակումբում, սակայն արդյունքում երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։

Նախորդ հոդվածըՖրանսիական երկու թոփ ակումբներ կպայքարեն Սպերցյանի տրանսֆերի համար
Հաջորդ հոդվածըԶինծառայող է վիրավորվել