Ֆինլանդիայի նախագահը այլևս հոկեյ չի խաղա Պուտինի հետ

352

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն այլևս հոկեյ չի խաղա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այդ մասին նա հայտարարել է իտալական La Repubblica թերթին հինգշաթի տված հարցազրույցում։

«Դա 2012 թվականին էր, Ռուսաստան կատարած իմ առաջին այցի ժամանակ,- մեկնաբանել է Սաուլի Նիինիստյոն լուսանկարը, որտեղ ինքը հոկեյ է խաղում Ռուսաստանի նախագահի հետ։- Ոչ, ես այլևս չէի խաղա»։

Նա հավելել է, որ Ռուսաստանը դիտարկում է «ոչ թե որպես գործընկեր, այլ հարևան, որի կարծիքը պետք է հաշվի առնել», քանի որ, նկատի ունենալով ռուսաստանա-ֆիննական սահմանի երկարությունը, երկու երկրները հարկադրված են միասին որոշել մի շարք հարցեր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊաոլո Մալդինին երկարաձգել է պայմանագիրը «Միլանի» հետ
Հաջորդ հոդվածըՈւկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ