‘ՖԻՖԱ-ն պարտավորեցրել է վերադարձնել ժամացույցները ‘

1408

ՖԻՖԱ-ի  էթիկայի կոմիտեն պարտավորեցրել է իր բոլոր աշխատակիցներին վերադարձնել 27 հազար դոլար արժողությամբ այն բոլոր ժամացույցները, որոնք նվիրել էր նրանց Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ԱԱ-2014-ի ժամանակ: ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը կարծում է, որ այդ ժամացուցները խորհրդանշական բնույթ չեն կրում, իսկ իրենց վարքականոնների օրենսգիրքը թույլ չի տալիս խորհրդանշական նշանակություն ունեցող նվերներից  ավելին ստանալ: Այս առնչությամբ բրազիլական կողմը նույնպես նախազգուշացում է ստացել, իսկ աշխատակիցներին ասվել է, որ նրանք պետք է անմիջապես ստուգեին նվերների փաթեթները և վերադարձնեին ժամացույցները, կամ էլ՝ տեղեկացնեին դրանց մասին: Հաղորդվում է նաև, որ նվիրած ժամացույցների ընդհանուր գումարը կազմում է 16 հազար ֆունտից ավելի:

ՖԻՖԱ-ն ավարտել է այս գործի հետաքննությունը և պայմանավորվել է, որ բոլոր 65 ժամացույցները կվերադարձվեն հոկտեմբերի 24-ից ոչ ուշ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի իշխանությունները քննարկում են գլոբալ համացանցից անջատվելու հնարավորության հարցը’
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսիում վիրահատված Հրանտ փիղը ուշքի է եկել ‘