‘Ֆուտբոլիստը խաղի ընթացքում ստացած վնասվածքից հիշողության կորուստ է ունեցել. Տեսանյութ’

876

Էստոնիայի հավաքականի 35-ամյա հարձակվող Անդրես Օպերը Շոտլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղում (0:1)  մրցակցի հետ բախվելուց հետո գլխի վնասվածքի պատճառով հիշողության մասնակի կորուստ է ունեցել (տեսանյութում՝ 2:20 րոպեից):

«Պատմեք ինձ խաղի մասին: 10 րոպե առաջ ես ինտերնետում կարդացի որ պարտվել ենք 0:1 հաշվով:

Ես ընդհանրապես այդ խաղի մասին ոչինչ չեմ հիշում: Հիշողության մեջ չի մնացել նույնիսկ նրա հաշիվը: Նույնն էլ հիվանդանոց տեղափոխվելու մասին. ոչինչ չեմ հիշում»,- Օպերի խոսքն է մեջբերում Õhtuleht-ը:

Նշենք, որ հարձակվող վնասվածք էր ստացել հանդիպման արդեն 10-րդ րոպեին, սակայն հետո ամբողջ առաջին խաղակեսը դաշտում է եղել: Ավելի ուշ նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիշերն անցկացրել է բժիշկների հսկողության ներքո: Ֆուտբոլիստի առողջությանը ոչինչ չի սպառնում:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարը՝ մարտի 22-ին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սուպերմարկետներում թանկացումներն ավելի զգալի են, քան փոքր խանութներում ‘