‘Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Մալի’

852

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել է Մալիի հարավում գտնվող Տիմբուկտու քաղաքը, որը Մալիի բանակի և ֆրանսիական ստորաբաժանումների միացյալ ջանքերով մոտ մեկ շաբաթ առաջ ազատագրվել էր իսլամիստական ապստամբներից, հայտնում է France-Presse-ը:

Օլանդին  պաշտոնական այցի ժամանակ ուղեկցում են Մալիի նախագահի պաշտոնակատար Դիոնկունդա Տրաորեն, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և զարգացման գծով նախարար Պասկալ Կանֆենը:

Տիմբուկտուում Օլանդի այցի կապակցությամբ անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկված: Քաղաքի փողոցները հսկվում են ֆրանսիական և Մալիի զինվորականների կողմից:

Ֆրանսիայի նախագահին ողջունելու և երախտագիտություն հայտնելու նպատակով քաղաքի կենտրոնական հրապարակում շուրջ 3 հազար բնակիչներ են հավաքվել:

Նախորդ հոդվածը‘Վիրահայոց թեմի առաջնորդի հայտարարությունը հակահայկական նոր ալի՞ք կբարձրացնի Վրաստանում’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանը չի ընդունել Վիկտոր Դալլաքյանին (Տեսանյութ)’