‘
Ռուսաստանի իշխանություները Վրաստան են արտաքսել քրեական հեղինակություն համարվող քրեական աշխարհում «Ջեկո Թբիլիսսկի» անվամբ հայտնի Ջեմալ Մամոյանին: Մամոյանը չորս տարվա ազատազրկում է կրել Մագադանում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:
«Մամոյանը Մագադանից տեղափոխվել է Մոսկովյան մարզի տարածքում գտնվող հատուկ ընդունարան, որտեղից էլ օդանավով ուղարկվել է Վրաստան», — ըստ BBC-ի, հայտնել են ՌԴ ՆԳՆ-ում:
Մամոյանը բազմիցս մեղադրվել է ռեժիմի խախտման եւ գաղությում իրավիճակն անկայունացնելու փորձերի մեջ, ինչը պատճառ է հանդիսացել, որպեսզի ՌԴ արդարադատության նախարարությունը բավարարի Ռուսաստանի տարածքում նրա ներկայության անցանկալի լինելու մասին միջնորդությունը:
‘