‘2013-ին բռնագրավվել է 98 կգ թմրամիջոց ‘

1024

2013 թվականին Հայաստանում թմրամիջոցներ և հոգեմետ պրեպարատներ օգտագործած անձանց թիվն աճել է 7.3%-ով: Այսինքն, եթե 2012 թվականին գրանցվել է թմրամիջոցների օգտագործման 1139 դեպք, ապա 2013 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1222 դեպք: Այսօր կայացած մամուլի ասուլիում այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակից, փոխգնդապետ Արթուր Մինասյանը: «Աճել են նաև ապրանքի բռնագրավման դեպքերը: Եթե 2012 թվականին բռնագրավված թմրամիջոցների ծավալը կազմել է մոտ 23 կգ, ապա 2013 թվականին այդ ցուցանիշը հասել է 95 կգ-ի: Հիմնականում դրանք կանեփից ստացված թմրամիջոցներ են`մարիխուանա, օպիոմ և հաշիշ, որոնք ներկրվում են Իրանից, այդ երկրի քաղաքացիների միջոցով»,-հայտարարել է Մինասյանը:

 

 

Նախորդ հոդվածը‘ՉԼ 1/8-րդ եզրափակիչ. «Գալաթասարայ» — «Չելսի», «Շալկե 04» — «Ռեալ Մադրիդ»’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը ցավում է Ուկրաինայի համար’