‘2014-2015թթ. ՀՀ-ն Ուկրաինայի քաղաքացիներից ստացել է ապաստանի 74 դիմում’

931

2015թ. մարտի 3-ին Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան այցելել է ՀՀ Միգրացիոն պետական ծառայություն: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ուկրաինայի միջև ռեադմիսիոն համաձայնագրի կնքման վիճակը, երկուստեք նշվել է, որ փաստաթղթի տեքստի համաձայնեցման գործընթացը ավարտված է և պայմանավորվածություն ձեռք բերվեց հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դրա ստորագրմանը: Դեսպան Ի.կուխտայի խնդրանքով` Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գ. Եգանյանը ներկայացրել է վիճակագրական տեղեկություններ ՀՀ-ում ապաստան հայցող Ուկրաինայի քաղաքացիների վերաբերյալ: Այսպես, 2014-2015 թթ. ընթացքում Ուկրաինայի քաղաքացիներից ստացվել է ապաստանի 74 դիմում՝ 141անձանց համար, որոնցից 17-ը՝ էթնիկ ուկրաինացիներ, 7-ը`ռուսներ, իսկ մնացածը հայեր են: Նրանցից 19 հոգի տեղավորվել են ՄՊԾ Հատուկ կացարանում, իսկ մեկ 6 հոգանոց ընտանիքի տրամադրվել է սոցիալական բնակարան:

Եվս 128 Ուկրաինայի քաղաքացի կրթության, առողջապահական, աշխատանքի տեղավորման և սոցիալական տարաբնույթ հարցերով դիմել և աջակցություն է ստացել ՀՀ սփյուռքի նախարարությունից:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Գաղափարական ընդդիմության» բլեֆը’
Հաջորդ հոդվածը‘Նիկիտին. Ուկրաինայի իրադարձությունները հանգեցրել են ռուսական երկաթուղու ծառայություններից օգտվող ուղևորների հոսքի նվազմանը ‘