6 զոհ, 16 անհետ կորած

469

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հավելելով, որ որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, մայրաքաղաքի բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 21 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:  

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․ Մարատ Շահբազյան

4․ Սիրարփի Խաչատրյան

5․ Մարիամ Խաչատրյան

6․ Հարութ Գարաքյան

7․ Գագիկ Կարապետյան

8․ Արտավազդ Հայրապետյան

9․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

10․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

11․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

12․ Վանիկ Ամիրխանյան

13․ Անահիտ Խալաթյան

14․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

15․ Արամ Հարությունյան

16․ Դավիթ Մխիթարյան

Նախորդ հոդվածըՄադրիդի «Ռեալի» կամային հաղթանակը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԲելառուսն Արևմուտքից համագործակցության ազդանշաններ է ստանում