Զորակոչիկները դեկտեմբերի վճարները ժամկետից շուտ կստանան

237

Զորակոչված քաղաքացիները դեկտեմբերի վճարները կաստանան ժամկետից շուտ՝ մինչև դեկտեմբերի 25-ը, այլ ոչ թե հունվարին։

Այս մասին ասվում է պետդումայի պատգամավոր Մաքսիմ Իվանովի հարցին ՊՆ փոխնախարար Տատյանա Շևցովայի տված պատասխանում։

«ՌԴ քաղաքացիների դրամական վճարումները կիրականացվեն եկող ամսվա 10-20-ը՝ ընթացիկ ամսվա համար, իսկ օրացուցային տարվա դեկտեմբեր ամսվա համար՝ մինչև դեկտեմբերի 25-ը»,- ասվում է փոխնախարարի պատասխանում, որը պատգամավոր Իվանովը հրապարակել է իր Telegram-ալիքում։

Պատգամավորը նշել է, որ բացառությունն արվել է այն նպատակով, որ զորակոչվածների ընտանիքները ամանորյա տոներին առանց փողի չմնան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱրսեն Զախարյան․ «Չելսիի» հետ բանակցությունները շարունակվում են
Հաջորդ հոդվածըԽերսոն․ 40-50 հազար մարդ որոշել է մնալ Դնեպրի աջ ափին