‘ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Ֆերգյուսոնին’

873

ՈւԵՖԱ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի նկատմամբ, քանի որ վերջինս հրաժարվել է «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումից հետո շփվել մամուլի հետ, հայտնում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ Ֆերգյուսոնը հետխաղյա մամուլի ասուլիսին ուղարկել էր իր օգնականին եւ այդպիսով, «խախտվել էին մամուլի հանդեպ նրա պարտավարությունները»:

Բացի այդ, ՈւԵՖԱ-ն կքննարկի մանկունյանցիների կիսապաշտան Նանիի վարքագիծը, երբ Ալվարո Արբելոայի նկատմամբ կոպիտ խաղից հետ նա հեռացվեց դաշտից:

Նշենք, որ ՈւԵՖԱ-ն դեռ որոշել մանկունյանցիների պաշտպան Ռիո Ֆերդինանդի մասնակցությամբ դրվագի քննարկման հարցը, երբ ֆուտբոլիստը «Ռեալի» հետ խաղից հետո հեգնական ոճով ծափահարեց գլխավոր մրցավար Ջունեյթ Չաքըրի հասցեին:

Ֆերգյուսոնի եւ Նանիի գործերը կքննարկվեն մարտի 21-ին:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ սենատը հավանություն է տվել ԿՀՎ ղեկավարի պաշտոնում Ջոն Բրենանի թեկնածությանը’
Հաջորդ հոդվածը‘Պե՞տք է արդյոք Վարդան Սեդրակյանին նման փաստաբան’