Ուլյանովը «բազմակողմանի դիվանագիտության նոր եռանկյունի» է տեսնում

234

Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի կարծիքով՝ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը  միջազգային դիվանագիտությունում նոր եռանկյունի են դարձել։

«Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունները արդյունավետ եռակողմ խորհրդակցություններ են անցկացրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ,- գրել է Ուլյանովը Twitter-ում։- Դա նման չէ՞ նոր եռանկյունու բազմակողմ դիվանագիտության մեջ՝ Չինաստան, Իրան, Ռուսաստան։ Իրականում այդ ձևաչափը հեշտությամբ կարելի է մեծացնել։ Կան շատ (եթե ոչ՝ մեծամասնություն կազմող) պետություններ, որոնք հանդես են գալիս հօգուտ բազմակողմանիության և ընդդեմ ցանկացած գնով միակողմանի աշխարհը պահպանելու փորձերի»,- կարծում է դիվանագետը։

Ավելի վաղ Ուլյանովն Արևմուտքն անվանել է շուկայական տնտեսության գլխավոր թշնամի և պնդել, որ այնտեղ թափ են հավաքում տոտալիտար շարժումները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍի Ձինպին․ Քաղաքական մեթոդներով ուկրաինական ճգնաժամի լուծումը բխում է Եվրոպայի շահերից
Հաջորդ հոդվածը«Սիրիական ազատ բանակը» չի հաստատել ԻՊ պարագլխի ոչնչացման մասին լուրը