Թրամփի նախկին խորհրդականը պատրաստ է առաջադրվել

265

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ կարող է իր թեկնածությունն առաջադրել 2024 թ․ նախագահական ընտրություններում, որպեսզի կրկին թույլ չտա իր նախկին ղեկավարի ընտրությունը։

«Եթե ներկայիս թեկնածուները չհրաժարվեն Թրամփից, ես պատրաստ եմ մասնակցել նախագահական մրցապայքարին»,- երկուշաբթի գրել է նա Twitter-ում։

Իր որոշումը Բոլթոնը բացատրել է ԱՄՆ Սահմանադրությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ, քանի որ անցյալ շաբաթ Թրամփը հանդես էր եկել օրենսդրական մի շարք դրույթներ, այդ թվում՝ սահմանադրական, վերանայելու առաջարկով, նրա կարծիքով՝ 2020 թ․ նախագահական ընտրություններում կատարված խախտումների պատճառով։

Ներկա պահին ԱՄՆ նախագահական ընտրապայքարում մասնակցելու համար գրանցված միակ թեկնածուն Դոնալդ Թրամփն է։ Բոլթոնը ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնն զբաղեցրել է 2018-2019 թթ․, այնուհետև Թրամփը նրանից պահանջել էր լքել պաշտոնը։ Հետագայում Բոլթոնը հուշեր էր հրապարակել՝ քննադատելով հանրապետական նախագահին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՕտտավայում ՌԴ դեսպանին կանչել են Կանադայի ԱԳՆ
Հաջորդ հոդվածըՌոնալդուն հունվարի 1-ից կներկայացնի «Ալ Նասրը»