Ադրբեջան․ «Տերտերի գործով» անցնող 19 կալանավոր ազատ է արձակվել

370

Հինգ տարուց ավելի տասնյակ ադրբեջանցի զինվորականներ բանտում են եղել՝ երկարաժամկետ ազատազրկման դատապարտվելով, իբր, պետական դավաճանության մեղադրանքով։

Իրավապաշտպանները վաղուց են ահազանգել, որ զինվորականներն իրենք իրենց դեմ ցուցմունքներ են տվել խոշտանգումների  ենթարկվելով, իսկ «կտտանքների կոնվեյերով» անցել են հարուրավոր զինվորներ, որոնցից 11-ը մահացել են։

Այժմ  «Տերտերի գործով» անցնող զինվորականներից 19-ը ազատ են արձակվել, թեպետ «Տերտերի գործը» չի փակվել։

Դատախազությունն իր հայտարարության մեջ տեղեկացնում է, որ 2017 թ․ մայիս-հունիսին զինվորականները այլ զինվորականների կողմից են  «ենթարկվել կտտանքների, անմարդկային և արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի, որոնք մահվան և այլ ծանր հետևանքների են հանգեցրել»։

Դատախազությունը չի նշում, որ այդ զինվորները խոշտանգումների տակ են իրենց մեղավոր ճանաչել լրտեսության մեջ։ Մինչդեռ իրավապաշտպանները դա վաղուց են ասում, նրանց տվյալներով՝ դեռ բանտերում են ևս 12 զինվորականներ, որոնք նույնպես ստիպված են եղել խոստովանել մեղքը։ Իսկ ընդհանրապես՝ խոշտանգումների զոհ է դարձել մի քանի հարյուրը։

Տուժածները և նրանց հարազատները պատմել են, որ մարդկանց մերկացնում էին, դուրս էին շպրտում պատուհանից, ծեծում էին մահակներով, եղունգներն էին քաշում, վերքերի մեջ էլեկտրական հոսանք էին միացնում։

Ադրբեջանում «Տերտերի գործ» են անվանում 2017 թ․ մայիս-հունիսին բանակում զանգվածայի խոշտանգումների դեպքը։ Զինվորներին ու սպաներին տանում էին Տերտերի շրջանի հին վարչական շենքը և այնտեղ խոշտանգում էին՝ ստիպելով, որ խոստովանեն, թե լրտեսել են հօգուտ Հայաստանի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ․ Դատարանը Trump Organization-ին մեղավոր է ճանաչել հարկային խարդախության մեջ
Հաջորդ հոդվածըԲողոքի ցույցեր Իրանում․ Նոր ձերբակալություններ և մահվան դատավճիռներ