Ռուսաստանը կզրկվի ֆուտբոլի 2023թ․ Եվրոպայի Սուպերգավաթի խաղից, որը պետք է անցկացվեր Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, հաղորդում է Sky Sports-ը։ Առաջիկայում ՈւԵՖԱ-ն կհայտարարի նոր մրցավայրը։
Ռուսաստանի ֆուտբոլային միության եւ ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների հանդիպումից հետո կհայտարարվի որոշման մասին։
Եվրոպայի Սուպերգավաթը վիճարկում են Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի գավաթակիրները։