Տոկիոյում մեկնարկել է սակուրայի ծաղկման սեզոնը

264

Երեքշաբթի Տոկիոյում պաշտոնապես մեկնարկել է սակուրայի ծաղկման սեզոնը։

Այդ մասին հայտարարել է ազգային օդերևութաբանական վարչությունը, որն արձանագրում է սեզոնի մեկնարկը  Տոկիոյում Յասուկունի սինտոիստական տաճարի հատուկ «ստուգողական» ծառի միջոցով։

Նշվում է, որ այս տարի սակուրայի ծաղկման մայրաքաղաքային սեզոնը սկսվել է միջին ցուցանիշից տասն օր շուտ ու 2020 և 2021 թթ․ հետ միասին՝ դարձել է ամենավաղ մեկնարկածը 1953 թվականից ի վեր, երբ համապատասխան վիճակագրություն  է տարվել։

Պաշտոնապես՝ Տոկիոյում սակուրայի ծաղկման սեզոնը սկսվում է, երբ մայրաքաղաքի կենտրոնում «ստուգողական» ծառի վրա բացվում են առաջին հինգ ծաղիկները։ Դրան ուշադիր հետևում են Ճապոնիայի օդերևութաբանական վարչության մասնագետները, որոնք մարտի սկզբից հսկում են բալենու բոլոր պուրակները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը կոոնավիրուսի տարածման համար պատասխանատվության կկանչի ՉԺՀ-ին
Հաջորդ հոդվածըՎախճանվել է ճապոնացի գրող, Նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օեն