Ինդիան Ուելս․ Հաղթանակը նվաճեցին Ալկարասը եւ Ռիբակինան

255

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճեց ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ավարտված «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում 19-ամյա իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ եւ առավելության հասավ 1 ժամ եւ 11 րոպեում՝ 6:3, 6:2։

Ինդիան Ուելսի կանանց WTA-1000 շարքի մրցաշարի եզրափակիչում Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան 7:6 (13:11), 6:4 հաշվով պարտության մատնեց Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային՝ առաջին անգամ նվաճելով այս շարքի մրցաշարի տիտղոս։

Ինդիան Ուելսի մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 17,6 միլիոն դոլար էր։

Նախորդ հոդվածըՈստիկանությունը կուժեղացնի Կոնգրեսի պաշտպանությունը
Հաջորդ հոդվածըԶինծառայողը մոլորվել է և հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում