Ֆրանսիա․ Բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվն անցել է 450-ից

215

Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերում ձերբակալվածների թիվը հասել է 457-ի։

Այսպիսի տվյալներ է ներկայացրել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը ուրբաթ օրը CNEWS հեռուստաալքիի եթերում։

«457 ձերբակալվածներ ողջ Ֆրանսիայում,- նշել է նա։- Վիրավորում ստացած ոստիկանների և ժանդարմների թիվը կազմում է 441 մարդ»։

Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը Ֆրանսիայում շարունակվում են արդեն իններորդ օրը։ Մայրաքաղաք Փարիզում խաղաղ սկսված հանրահավաքը վերաճել է բախումների ագրեսիվ տրամադրված ցուցարարների և ոստիկանների միջև։ Խուլիգաններին ցրելու համար, որոնք ոստիկանության վրա շշեր, քարեր ու ճայթռուկներ են նետել, իրավապահներն ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել։ Ոստիկանության հաշվարկներով՝ ցուցարաների շարքերում մոտավորապես մեկուկես հազար խուլիգան է եղել, որոնցից շատերը հատուկ այդ օրը մայրաքաղաք են եկել Փարիզի մեձակա բնակավայրերից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւԱԾ-ն հայտարարել է Մեդվեդչուկի կնոջ ակտիվները կալանքի ենթարկելու մասին
Հաջորդ հոդվածըՀոնկոնգում մեծ ավտովթարի հետևանքով տուժել է 100-ից ավելի մարդ