Forbes. Ռոնալդուն տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկն է

233

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Forbes ամսագրի վարկածով ճանաչվել է 2023 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։

Պարբերականի պաշտոնական կայքում հրապարակված վարկանիշի համաձայն՝ 37-ամյա Ռոնալդուն վերջին 12 ամիսների ընթացքում վաստակել է 123,9 միլիոն եվրո (136 միլիոն դոլար), որից 41,9 միլիոն եվրոն (46 միլիոն եվրո) ակումբներում աշխատավարձն է։ (ՄՅՈՒ, «Ալ-Նասր») և ևս 81,9 միլիոն եվրո (90 միլիոն դոլար)՝ տարբեր գովազդային և հովանավորչական պայմանագրերից։

Նախորդ տարվա առաջատար ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին նշված ժամանակահատվածում վաստակել է 118,4 միլիոն եվրո (130 միլիոն դոլար), որից 68 միլիոն եվրոն (75 միլիոն դոլար) աշխատավարձն է:

Տարվա ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշային աղյուսակի երրորդ տեղում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։ 24-ամյա ֆրանսիացի հարձակվողի եկամուտը կազմել է 109 միլիոն եվրո (120 միլիոն դոլար):

Նախորդ հոդվածըՌԴ ԱԴԾ-ն կանխել է Ղրիմի ղեկավարների դեմ նախապատրաստվող մահափորձերը
Հաջորդ հոդվածըՊատգամավորները Կառլ III-ի թագադրման արարողությանը կմասնակցեն վիճակախաղով