Պետքարտուղարությունը արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիայով ագրեգատոր է մշակել, որը թույլ է տալիս համացանցում հայտնաբերել Ռուսաստանին վերագրվող ապատեղեկատվությունը։
Այդ մասին երեքշաբթի հայտնել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով վաշինգտոնյան Freedom House հասարակական կազմակերպության միջոցառմանը։
ԱՄՆ իշխանություններն «աշխատում են ինտերնետում ապատեղեկատվության լայնածավալ խնդիրը լուծելու վրա», ասել է Բլինքենը։
Նա պնդել է, որ «Ռուսաստանից ապատեղեկատվության անվերջանալի հոսք է ստացվում» Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» վերաբերյալ։ «Ի պատասխան՝ պետքարտուղարությունը Ուկրաինայի վերաբերյալ արհեստական բանականության աջակցությամբ օնլայն-ագրեգատոր է մշակել՝ ստուգման ենթակա ռուսաստանյան ապատեղեկատվությունը հավաքելու և ապա ամբողջ աշխարհում իր գործընկերներին դրանք փոխանցելու համար»,- նշել է պետքարտուղարը։
Փոխանցում է tass.ru-ն։