ՌԴ ԱԳՆ․ Կենտրոնական Ասիայի երկրների մի մասը կարող է միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

285

Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ ակնարկում են, որ պատրաստ չեն ռիսկեր ստանձնել և կարող են միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին։

Այդ մասին երեքշաբթի «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի Կենտրոնասիական III համաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Չնայած միակողմանի տնտեսական սահմանափակումների անընդունելիության և անօրինականության հանդեպ միանման դիրքորոշումներին՝ Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ, այնուամենայնիվ, չեն ուզում համապատասխան ռիսկեր ստանձնել և ակնարկում են, որ պատրաստ են միանալու արևմտյան սահմանափակող միջոցառումներին»,- ասել է փոխնախարարը։

Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանը ոչ մեկին չի թելադրում՝ ինչ արտաքին և ներքաղաքական ուղով է պետք առաջ շարժվել, «երբ դա չի հակասում փոխադարձ պարտավորություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի մասերով»։

«Մենք համոզված ենք, որ կենտրոնասիական մայրաքաղաքներում դա լավ տեսնում են ու հասկանում․ Ռուսաստանի հետ կապերի արհեստական խզումը կարող է շատ ավելի ծանր հետևանքների բերել, քան տխրահռչակ պատժամիջոցների վնասներն են»,- հավելել է նա։

«Վալդայի» «Ռուսաստանը և Կենտորնական Ասիան․ կապը փոփոխվող աշխարհի հետ» թեմայով համաժողովը տեղի է ունենում մայիսի 16-ին և 17-ին, Տոմսկի պետական համալսարանի բազայի վրա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍպիտակ տունը պատրաստ է աշխատելու նրա հետ, ով կհաղթի
Հաջորդ հոդվածըՄադուրո․ Վենեսուելան չի վերադառնա Ամերիկյան պետությունների կազմակերպություն