Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր (1998-2005) Գերհարդ Շրյոդերի կինը՝ Սո Յոն Կիմ-Շրյոդերը, հեռացվել է NRW.Global Busines ընկերությունից՝ այն բանից հետո, երբ ամուսնու հետ միասին այցելել է մայիսի 9-ին ԳԴՀ-ում ՌԴ դեսպանատանը Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։
Այդ մասին հաղորդել է Bild թերթը։
Նախկին կանցլերի կինը NRW.Global Busines-ում աշխատել է որպես Հարավային Կորեայի ներկայացուցիչ։ Ընկերությունը մի քանի անգամ Կիմ-Շրյոդերին նախազգուշացրել է, որ ընկերության ներկայացուցիչները չպետք է հրապարակավ արտահայտվեն քաղաքական նուրբ թեմաներով, մասնավորապես՝ Ուկրաինայում այժմ տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Փոխանցում է tass.ru-ն։