Պեսկով․ Հակամարտության խաղաղ կարգավորման նախադրյալներ առայժմ չկան

216

Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, դրա համար որևէ նախադրյալ չկա, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով այն հարցին, թե տարբեր երկրների կողմից առաջարկված խաղաղ կարգավորման ծրագրերից որն է ավելի ընդունելի Ռուսաստանի համար, և արդյո՞ք նա ունի  ծրագրի նման տարբերակ, մամուլի քարտուղարն ասել է․ «Առայժմ վաղ է խոսել այդ մասին, դեռ խաղաղ կարգավորման նախադրյալներ չկան, ակնհայտ է։ Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»։

Պեսկովին նաև հարց է տրվել, թե Կրեմլում պատրա՞ստ են բանակցելու Կիևի ներկայիս իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, ինչին մամուլի քարտուղարը պատասխանել է․ «Հազիվ թե այդ մասին կարող է խոսք լինել, քանի որ ՌԴ-ի հետ ցանկացած բանակցություն արգելված է Ուկրաինայում»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ տարվա հոկտեմբերին գործարկել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ բանակցություններ անցկացնելու անթույլատրելիության մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփի փաստաբանները հանդիպում են խնդրել գլխավոր դատախազի հետ
Հաջորդ հոդվածըՂրիմի պետխորհուրդը կընդլայնի ուկրաինացի օլիգարխների ունեցվածքի ազգայնացման ցանկը