Վախճանվել է «իսկական, անսանձելի, անսեթևեթ» Թինա Թյորները

364

Երկարատև հիվանդությունից հետո 83 տարեկանում վախճանվել է ռոքնռոլի թագուհի Թինա Թյորները։

Անվանի մարդիկ և քաղաքական գործիչներն ամբողջ աշխարհից ցավակցություններ են հայտնում երգչուհու մահվան կապակցությամբ և հարգանքի տուրք են մատուցում նրա հիշատակին։

Էլթոն Ջոնը երգչուհուն անվանել է «բացարձակ լեգենդ՝ ձայնագրություններով ու բեմի վրա», իսկ The Rolling Stones խմբի մենակատար Միք Ջագերը, որի հետ Թինան բազմիցս դուետով է հանդես եկել, գրել է, որ անչափ վշտացած է հրաշալի ընկերուհու և տաղանդավոր, ոգևորող, ջերմ, ուրախ և շռայլ երգչուհու մահվան կապակցությամբ։

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նշել է, որ Թինան իսկական էր, անսանձելի, «և առանց սեթևեթելու՝ հարազատ էր մնում ինքն իրեն»։

Երգչուհին մահացել է Շվեյցարիայում իր տանը։ Վերջին տարիներին նա առողջական լուրջ խնդիրներ ուներ։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՊրիգոժինը խոստովանել է Բախմուտում 20 հազար «վագներականների» կորուստը
Հաջորդ հոդվածըSuperbet Rapid & Blitz Poland․ Լեւոն Արոնյանը չորրորդ տեղում է