Թրամփը Դեսանտիսի նախընտրական քարոզարշավի մեկնարկը ծանր է համարում

283

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահ առաջադրվելու իր հիմնական մրցակից, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսի նախընտրական քարոզարշավի մեկնարկը ծանր էր։

Նրա խոսքը մեջբերել է News Nation հեռուստաալիքը։

«Կարծում եմ՝ նրա մեկնարկը ծանր էր»,- ասել է ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավարը՝ մեկնաբանելով Դեսանտիսի ելույթը Twitter սոցիալական ցանցի ուղիղ եթերում, որը զգալի տեխնիկական խափանումներով է ընթացել։ Առցանց միջոցառման կազմակերպիչները ստիպված են եղել ընդհատել հեռարձակումը սկսվելուց 20 րոպե անց՝ ունկնդիրների ավելի քան 540 հազարի հասնող մեծ հոսքի պատճառով։

Թրամփը նշել է, որ իր քարոզարշավը լավ է ընթանում։ «Հարցումների արդյունքները շատ լավն են»,- շեշտել է նա։

CNN հեռուստաընկերությունն ավելի վաղ հրապարակել է SSRS ծառայության անցկացրած հարցման տվյալները, որոնց համաձայն՝ հարցվածների 53 %-ը Թրամփին հանրապետականների կողմից առաջադրվող ավելի հարմար թեկնածու է համարում։ Դեսանտիսին պաշտպանել է հարցվածների 26 %-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄասքի Neuralink ընկերությանը թույլատրվել է մարդկանց չիպավորելու փորձեր կատարել
Հաջորդ հոդվածըՄեդվեդևը Մասքին խորհուրդ է տալիս փոխել ԱՄՆ սահմանադրությունը