Թրամփ․ ԱՄՆ իշխանություններն իմ դեմ մեղադրանք են հարուցել գաղտնի փաստաթղթերի պատճառով

208

ԱՄՆ իշխանությունները նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանք են հարուցել գաղտնի փաստաթղթերով ոչ պատշաճ վարվելու համար։

Այդ մասին Թրամփը հինգշաբթի հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցում։

«Գործող նախագահ Ջո Բայդենի կոռումպացված վարչակազմը իմ փաստաբաններին ծանուցել է, որ իմ դեմ մեղադրանքներ են հարուցվել, ըստ երևույթին՝ իմ կալվածքում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերով լի տուփեր հայտնաբերելու մասին թերթային ստի պատճառով»,- նշել է հանրապետական քաղաքական գործիչը։

Ինչպես պարզաբանել է CNN հեռուստաընկերությունը, Թրամփն ԱՄՆ պատմության ընթացքում առաջին նախկին նախագահը կլինի, որին մեղադրանք է ներկայացնում դաշնային դատախազությունը։

Թրամփը հայտարարել է, որ ինքն անմեղ է, և խիստ քննադատության է ենթարկել Բայդենին՝ նշելով, որ ավելի վաղ գաղտնի փաստաթղթեր հայտնաբերվել են նաև ամերիկյան գործող նախագահի մոտ։ «Սա ԱՄՆ-ի համար մութ օր է»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ երկիրը «լուրջ ու սրընթաց անկման է գնում»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀետագա օգնությունը Ուկրաինային կախված է հակահարձակման հաջողությունից
Հաջորդ հոդվածըԱՄՆ սենատը մտադիր է Չինաստանին զրկել զարգացող երկրի կարգավիճակից