‘Ո՞ր երկրներում է վավերական ՀՀ կողմից տրված միջազգային վարորդական իրավունքի վկայականը ‘

4289

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է «Ճանապարհային երթևեկության մասին» 1968թ.կոնվենիցայի անդամ (Կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2006թ.): Կոնվենցիան սահմանում է, որ «Պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց տարածքով միջազգային երթևեկության թույլատրել այն ավտոմեքենաները և կցասայլերը, որոնք համապատասխանում են Կոնվենցիայի III գլխում նախատեսված պահանջներին, և որոնց վարորդները համապատասխանում են IV գլխի պահանջներին»:

Բացի այդ, «Պայմանավորվող կողմերը կճանաչեն՝
ա) իրենց ազգային լեզվով կամ իրենց ազգային լեզուներից մեկով կազմված կամ, եթե այդ լեզվով կազմված չէ, վավերացված թարգմանությամբ ուղեկցվող ցանկացած ազգային վարորդական վկայական,
բ) Կոնվենցիայի 6-րդ Հավելվածի ցու ցումներին համապատասխանող ցանկացած ազգային վարորդական վկայական, և
գ) Կոնվենցիայի 7-րդ Հավելվածի ցուցումներին համապատասխանող ցանկացած միջազգային վարորդական վկայական`

վավերական իրենց տարածքում` այն ավտոմեքենան վարելու համար, որը համապատասխանում է այն փոխադրամիջոցների տեսակին կամ տեսակներին, որոնք վարելու համար տրվել է վկայականը` պայմանով, որ նշված վկայականը վավերական է, և որ այն տրված է մյուս Պայմանավորվող կողմի կամ նրա տարածքային ստորաբաժանումներից մեկի կողմից կամ Պայմանավորվող կողմի կամ նրա տարածքային ստորաբաժանումներից մեկի կողմից լիազորված միավորման կողմից: Սույն կետի դրույթները չեն կիրառվում աշակերտ-վարորդի վարորդական վկայականի նկատմամբ:

Հետևաբար, եթե միջազգային վարորդական իրավունքը տրված է օրենքով սահմանված կարգով և չի լրացել գործողության ժամկետը, ապա այն ընդունելի կհամարվի Կոնվենցիայի անդամ երկրներում:

Իրավաբան.net

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը խնդրեց տարբերակ հուշել, թե ինչպես կարելի է իջնել մեքենայից՝ առանց այն կանգնեցնելու’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի քաղաքացին Հունաստանում դատապարտվել է ցմահ ազատազրկման’