‘
ԱՄՆ-ում ամերիկյան ֆուտբոլի նախկին մարզիչ Ջերի Սանդուսկին 30-ից 60 տարվա ազատազրկման է դատապարտվել իր սաների նկատմամբ սեռական բռնության համար, հայտռնւոմ է CBS-ը:
Փենսիլվանիա նահանգի շրջանային դատարանի կայացրած վճիռը նշանակում է, որ 68-ամյա Սանդուսկին, ամենայն հավանականությամբ, կյանքը բանտում կավարտի:
Նախկին մարզիչը դատապարտվել է 1995-ից մինչեւ 2009-ը 10 տղաների նկատմամբ 48 դրվագներով իրականացրած սեռական ոտնձգությունների համար, բայց իր մեղքն ամբողջությամբ չի ընդունել: Նրա պաշտպանները անմիջապես հայտարարել են, թե բողոքարկելու են դատարանի վճիռը:
Սանդուսկիի ձերբակալությունը 2011-ին ճգնաժամի պատճառ է դարձել Փենսիլվանիայի համալսարանում, որը հայտնի է ամերիկյան ֆուտբոլի իր թիմերով:
«Հոգուս խորքում ես գիտեմ՝ ես այդ ենթադրյալ զզվելի արարքները չեմ գործել: Ամուսնությունից հետո իմ միակ սեռական զուգընկերն իմ կինն է եղել», — դատարանում, կնոջ ներկայությամբ ասել է մարզիչը:
Մինչդեռ, դատավորը պնդել է, թե Սանդուսկին չարաշահել է իրեն հավատացող մարդկանց վստահությունը:
Աղբյուրը նշում է, որ Սանդուսկին հիմնել է նապահով դեռահասների խնդիրներով զբաղվող «Երկրորդ մղոն» հիմնադրամը:
‘