‘
Հաշվի առնելով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները՝ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։ ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից, և որևիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով` +202 27374157
‘