‘
Երևանի Հանրապետության հրապարակը կրկին լցված էր ավտոբուսներով: Դե բնականաբար` փուչիկներ, զարդեր…: Պատկերը իդիլիականին մոտ էր: Այս մի քանի տասնյակ ավտոբուսները շուտով կսկսեն շահագործվել Հայաստանում: Նման ցուցադրական շոուներ հրապարակում հաճախակի են կազմակերպվում` մարդկանց ցույց տալու համար, որ տրանսպորտի վիճակը բարելավվում է: Եթե իրոք բարելավվում է, ապա անհասկանալի է, թե ինչ կարիք կա ավտոբուսները փուչիկներով զարդարել ու նման ներկայացումներ կազմակերպել, մանավանդ, որ դրանք շահագործվելու են բոլորի աչքի առաջ:
‘