‘Թուրքիայի Ռազմաօդային ուժերը հարկադրել են Անկարայում վայրէջք կատարել Մոսկվայից Դամասկոս մեկնող քաղաքացիական ինքնաթիռը ‘

975

Թուրքիայի զինված ուժերի F-16 կործանիչները ստիպել են Անկարայի օդանավակայանում վայրէջք կատարել Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող ուղեւորատար ինքնաթիռին, հղում անելով թուրքական NTV հեռուստաընկերությանը՝ հայտնում է РИА-Новости-ն: Ի

Սիրիական ինքնաթիռը թուրքական օդանավակայանում հարկադրական վայրէջք է կատարել Երեւանի ժամանակով 18.15 րոպե: Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից մեկնած Airbus A-320-ով Սիրիա էին մեկնում 35 քաղաքացիներ:

Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, թե օդանավի հարկադրական վայրէջքը պայմանավորված է եղել կասկածով, թե դրանով կասկածելի բեռ է տեղափոխվում:

 

 

Նախորդ հոդվածը‘Իտալիայի հավաքականը ժամանեց Երեւան’
Հաջորդ հոդվածը‘The Telegraph. Օլանդի կինը Պատրիկ Դևեջյանի սիրուհին էր ‘