‘Սիրիան պնդում է, որ Թուրքիայի կողմից կալանված օդանավը քաղաքացիական բեռներ է տեղափոխել’

875

Մոսկվա-Դամասկոս երթուղու սիրիական ինքնաթիռում «արգելված» բեռ չի եղել: Ինչպես այսօր մամլո ասուլիսում հայտարարել է սիրիական ազգային ավիաընկերության ղեկավարը՝ ինքնաթիռը տեղափոխել է «քաղաքացիական բեռներ՝ էլեկտրոնային սարքավորումներ, որոնք պաշտոնապես գրանցվել են և թույլատրվել տեղափոխելու»: Ավելի վաղ Սիրիայի տրանսպորտի նախարարը թուրքական իշխանությունների պահվածքը որակել էր որպես «օդահենության ակտ» և ընդգծել, որ Թուրքիայի ՌՕՈՒ կործանիչների օգնությամբ քաղաքացիական ինքնաթիռի կալանումը «միջազգային օդագնացության նորմերի աղաղակող խախտում է»:

Վնուկովո օդանավակայանում նույնպես հաստատել են, որ «Սիրիական ավիաուղիների» օդանավում  արգելված բեռներ չեն եղել:

 

Նախորդ հոդվածը‘Կարինե Աճեմյան. Դիվանագետները շատ զգույշ պետք է լինեն իրենց հայտարարություններում ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆաբիո Կապելո. Հույս ունեի, որ Ռոնալդուի վնասվածքն ավելի լուրջ է’