‘ԵԽԽՎ-ի համազեկուցողը անհանգստացած է Օսկանյանին «վիճահարույց քրեական մեղադրանքների» հիման վրա պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ’

897

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը այսօր իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին «վիճահարույց  քրեական մեղադրանքների» հիման վրա պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ:

«Սա հատկապես անհանգստացնող է` հաշվի առնելով այն համառ պնդումները, որ նրա դեմ առաջադրված մեղադրանքներում դեր են խաղացել քաղաքական դրդապատճառները», — ընդգծել է Ֆիշերը իր հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում։

«Եթե այդ պնդումները հաստատվեն, ապա դա կնշանակի հետքայլ վերջին մեկուկես տարվա ընթացքում արձանագրված` քաղաքական հարցերի կարգավորման դրական ուղուց: Ես նամակ եմ հղել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով պարզաբանել Վարդան Օսկանյանին ներկայացված մեղադրանքները, ինչպես նաև այն հիմքերը, որոնց հիման վրա խորհրդարանը նրան զրկել է անձեռնմխելիությունից»,- նշված է Հայաստանի հարցով համազեկուցողի հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Օդային տրանսպորտի կայացումը նոր տեմպեր կհաղորդի ԼՂՀ տնտեսությանը’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային Կարոլինայում հայտնաբերվել է բեն Լադենի ապաստարանը’