‘Վթար Երեւան-Սեւան ճանապարհին. Մարդատար Ford Transit-ը կողաշրջվել է, կա զոհ և մեծ թվով վիրավորներ’

1489

ԱԻՆ-ը հայտնում է, որ այսօր ժամը 19.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ավազի հանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» և «1-03»  ծառայությունների հերթապահները:  

Իր հերթին Shamshyan.com-ը փոխանցում է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում Ford Transit մարդատար մակնիշի 11 13 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի ու կողաշրջվել: Վթարի հետևանքով թվով 10-ից ավելի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կան նաև զոհեր: 

Նախորդ հոդվածը‘Հոսնի Մուբարաքին կարող են ազատ արձակել այս շաբաթ’
Հաջորդ հոդվածը‘Կենտրոնաֆրիկյան Հանրապետության նոր նախագահը երդում է տվել’