‘Սառա Կարբոներո. Չգիտեմ՝ երեխաս որտեղ կծնվի՝ Իսպանիայո՞ւմ, թե՞ արտերկրում ‘

1153

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի կինը՝ Սառա Կարբոներոն, անդրադառնալով ամուսնու ապագային, ակնարկել է նրա՝ «սերուցքայինների» կազմից հեռանալու մասին: Կարբոներոն, ով հղիության 5-րդ ամսում է, խոսելով իր և Կասիլյասի ապագա երեխայի մասին՝ ասել է. «Այժմ ամենահարմար պահը չէ ապագայի մասին խոսելու, բայց ես չգիտեմ, թե որտեղ կծնվի երեխաս», հաղորդում է El País-ը: Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտիի՝ «Ռեալ Մադրիդ» գալով 32-ամյա դարպասապահի համար ոչինչ չի փոխվել, և նա շարունակում է համարվել պահեստային դարպասապահ՝ զիջելով իր տեղը Դիեգո Լոպեսին: Այս ամենը բազմաթիվ խոսակցությունների տեղիք է տալիս ձմռանը Կասիլյասի՝ «Արսենալ», «Բորուսիա Դորտմունդ» կամ նույնիսկ «Բարսելոնա» տեղափոխության մասին:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան «Օսկար»-ի է առաջադրել «Փարաջանով» ֆիլմը ‘
Հաջորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Վահան Հովհաննիսյանի քայլը Դաշնակցությանը որևէ կերպ չի կաշկանդում ‘