‘«Աշ-Շաբաբը» հայտարարել է, որ Քենիայի առևտրի կենտրոնում սպանվել է 137 պատանդ’

824

«Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գորհայիններն այսօր հայտարարել են, թե Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում առևտրի կենտրոնը գրավելուց հետո  սպանվել է 137 պատանդ, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով խմբավորման Twitter-ին: Այդ թիվը զգալիորեն գերազանցում է անհայտ կորածների թիվը, որն ավելի վաղ հաղորդել էր Կարմիր խաչը: Մարդասիրական այդ կազմակերպության տվյալներով՝ անհայտ կորած էր համարվում 63 մարդ, զոհերի թիվը, պաշտոնական տվյալներով՝ 67 է: Twitter-յան հաղորդագրության մեջ ահաբեկիչները  նաև մեղադրում են Քենիայի զինվորականներին՝ «քիմիական նյութեր» պարունակող զինամթերք օգտագործելու մեջ, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուհանի. Իրանը պատրաստ է բանակցել միջուկային ծրագրի շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլի. Մի բան է վարչապետի խոսքը, և մի այլ բան՝ վրաց ժողովրդի կամքը’