‘
Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսելուց առաջ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ և որոշել փոփոխություն կատարել ԵԽԽՎ պատվիրակության կազմում՝ հաշվի առնելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի պահվածքը ԵԽԽՎ–ում:
Նա նշել է, որ պատգամավորն ազատ է արտահայտել իր կարծիքը, բայց, համաձայն օրենքի, այն պետք է զերծ լինի վիրավորանքից։
‘