‘Լոռու մարզում Opel-ը բախվել է ծառին. 2 զոհ, 1 վիրավոր’

899

Երեկ երեկոյան  ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Opel մակնիշի 09 ՏՍ 629 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է ծառին: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգի տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Ավան 4-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Վարդգես Մելիքյանի անվամբ: 

Նախորդ հոդվածը‘Գեներալ Մանվել Գրիգորյանի որդուն պատկանող Էջմիածին-Երևան տաքսիները ապօրինի են աշխատում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Աբրամովիչը 75 միլիոն դոլարով բնակարան է գնել Նյու Յորքում’