‘Մեծ սպիտակ շնաձկանը փրկած ավստրալացին Youtube-ի հերոս է դարձել (տեսահոլովակ)’

1169

Ավստրալացի Շեյն Կոկսը դժվար թե պատկերացներ, որ մի օր նրա կարթի խայծը իսկական շնաձուկ կուլ կտա և որ մի քանի տարի անց դա նրան համաշխարհային ճանաչում կբերի:

«Ամեն ինչ երկու տարի առաջ կատարվեց: Այդ օրը ես փորձում էի ավստրալական փոքր ցեղատեսակի շնաձուկ որսալ՝ ընկերներիս և ընտանիքիս անդամներին հյուրասիրելու համար: Ուղղակի մտքովս չէր անցնում, որ ափի մոտ կհայտնվի սպիտակ մեծ տեսակի շնաձուկը: Սթափ ուղեղով երբեք նման բան չէի անի, բայց  այդ պահին երևի ադրենալինի մեծ չափաբաժին զարկեց ուղեղիս և ես անմիջապես հանեցի շնաձկան բերանի խայծն ու մեծ դժվարությամբ նրան ջուրը նետեցի»,-  The Australian պարբերականին պատմում է Կոկսը:

Ձկնորսի անհավատալի արարքներով տեսահոլովակը երկու տարի առաջ է տեղադրվել Youtube-ում: Ներկա պահին այն դիտվել է արդեն ավելի քան 2,6 մլն անգամ:

Նախորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Սերժ Սարգսյան. «Ոչ մի կուսակցություն չի կարող գոյություն ունենալ առանց նեղ կուսակցական շահերի»’
Հաջորդ հոդվածը‘«Սիվիլիթասի» աշխատակիցները երթով կգնան գլխավոր դատախազություն ‘