‘
ՀՅԴ կուսակցությունն իր դժգոհությունն է հայտնում Մաքսային միությանը Հայաստանի ինտեգրման գործընթացի անորոշության առնչությամբ, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, այդ հարցում անորոշությունն արդեն բացասական տրամադրվածություն է առաջացնում:
Խոսելով նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին`Մանոյանը նշել է, որ առանձնակի արդյունքներ դրանից պետք չէ սպասել: «Չի կարելի արդյունքներ սպասել հանդիպումից, որին կողմերը մասնակցել են դժկամորեն»,- նշել է նա`այնուամենայնիվ, հույս հայտնելով, որ հանդիպման հիմնական արդյունքը Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը կդառնա:
‘