‘Դամասկոսը ՄԱԿ-ին է փոխանցել Սիրիայում ձերբակալված 108 արտասահմանցի գրոհայինների ցուցակը’

857

Պաշտոնական Դամասկոսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին է փոխանցել ընդդիմության կողմից ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիա ներթափանցած արտասահմանցի գրոհայինների ցուցակը:

108 անունից բաղկացած փաստաթուղթը՝ կից նամակով,  ստորագրված է եղել ՄԱԿ-ում Սիրիայի արաբական հանրապետության մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի անունով:

Սիրիական իշխանությունների պնդմամբ՝ գրոհայինները մեծ մասամբ երկիր են թափանցում հարևան Թուրքիայի սահմանով:  ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Ջաֆարը դեռ մայիսին էր նման փաստաթուղթ ներկայացրել, պարզապես այն ժամանակ ցուցակում  հիշատակված էին միայն 26 ձերբակալված գրոհայինների անուններ:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС
Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС 

Նախորդ հոդվածը‘Լիբանանում ահաբեկչական ակտից հետո քաղաքացիական լարվածությունը մեծանում է’
Հաջորդ հոդվածը‘Ընտրվեց Երուսաղեմի պատրիարքի տեղապահ ‘