‘
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մասին, նրան «Վլադիմիր Իլյիչ» անվանեց:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը` ինչո՞ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից երկու օր անց Ռուսաստանի պետական դրոշները չեն իջեցվում Երեւանի փողոցներից: Պատգամավորը հետաքրքրվեց` արդյո՞ք դա տեղավորվում է Հայաստանի պետական ունեցվածքը օտարներին վաճառելու համատեքստում:
Արմեն Մովսիսյանը բացատրեց, որ ռուսական դրոշակները կախված են մնացել, որովհետեւ դեռ չի ավարտվել հայ-ռուսական ֆորումը:
«Ֆորումը երկու օր էր նախատեսված: Այո, Վլադիմիր Իլյիչ Պուտինը գնաց նույն օրը երեկոյան, հաջորդ օրը ֆորումը շարունակվում էր, դրա համար էլ դրոշակները մնացին: Այսօր-վաղը արդեն հավաքում են», — ասաց նախարարը:
‘