‘Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիան կշարունակի ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը’

857

Թուրքիան կշարունակի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, ասել է երկրի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը: Նրա խոսքով, պաշտոնական Անկարան Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կողմնակից է: Դավութօղլուն նաև նշել է, որ Անկարան կաջակցի թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման նպատակով ձեռնարկված ցանկացած քայլի` տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման հարցի առնչությամբ համալիր մոտեցման շրջանակներում:

Նախորդ հոդվածը‘ Բրազիլիայի Պատգամավորների պալատի կոմիտեն ԼՂ հակամարտության կարգավորման կոչ է արել’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ’