‘Հանցավոր խմբավորման անդամները սպանել են ոստիկանության ավագ քննիչին’

892

Պակիստանի «Թալիբան» եւ այլ հանցավոր խմբավորումների դեմ  ոստիկանության հատուկ գործողությունների ավագ քննիչ Մուհամեդ Ասլամ Խանը հինգշաբթի օրը սպանվել է հզոր պայթյունի հետևանքով: Հարձակման ժամանակ զոհվել են  նաև նրա վարորդը եւ անվտանգության աշխատակիցը, առնվազն 11 մարդ վիրավորվել է: Հայտնում է New York Times-ը:

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբակցությունը:

Մուհամեդ Ասլամ Խանի դեմ, ով ավելի շատ հայտնի էր Չաուդրի Ասլամ անվամբ, նախկինում  9 անգամ մահափորձ է կատարվել, սակայն նա ողջ է մնացել: Հանցավոր կազմակերպությունների եւ կրոնական բռնությանների դեմ իր կոշտ պայքարի շնորհիվ նա ձեռք էր բերել ինչպես բազմաթիվ երկրպագուներ, այնպես էլ թշնամիներ:

Ոստիկաններն այժմ հետաքննում են հինգշաբթի օրվա միջադեպը: Նախնական վարկածով՝ նրանք հակված են կարծելու, թե պայթյունը, որը լսելի է եղել մի քանի կիլոմետր հեռավորության վրա, եւ որի հետևանքով կոտրվել են մոտակա կառույցների բոլոր ապակիները, կատարվել է ճանապարհին  տեղադրված պայթուցիկի միջոցով:

Նախորդ հոդվածը‘ԱԺ չորս խմբակցությունները համատեղ նիստ են անցկացրել` հստակեցնելով հետագա գործողությունների պլանը’
Հաջորդ հոդվածը‘ Եթե ձեր խիղճը ձեզ չի դատապարտում, ուրեմն` արդա՛ր եք’