‘Stratfor. 2014 թ. Կրեմլը կպահպանի և կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ ազդեցությունը’

935

2014 թ. Ռուսաստանը ձգտելու է պահպանել հին դիրքերը և նվաճել նոր համաշխարհային դիրքեր: Ըստ որում, այն կպահպանի ճկուն արտաքին քաղաքականությունը և կոմպրոմիսների դիմելու կարողություն: Այդ մասին ասվում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի հրապարակած կանխատեսման մեջ: «Մոսկվան միջնորդ կդառնա դժվար խնդիրների լուծման հարցում և կբարելավի դիրքերը Մերձավոր Արևելքում, Չինաստանի և Ճապոնիայի հետ հարաբերություններում: Կրեմլը կկարողնա խանգարել Վրաստանի և Մոլդովայի մերձեցմանը ԵՄ-ի հետ, կպահպանի և կամրապնդի Ադերբեջանի և Հայաստանի նկատմամբ ազդեցությունը, զգալի ազդեցություն կունենա 2015 թ. Ուկրաինայում կայանալիք ընտրությունների վրա, իսկ Եվրասիական գործընկերության նախագիծը կընդլայնվի Կենտրոնական Ասիայի երկրների հաշվին: Եվրոպական միությունն այդ հարցում չի խանգարի Ռուսաստանին»,- նշում են Stratfor-ի վերլուծաբանները:

ԿՀՎ վերլուծաբան Պոլ Գոբլի կարծիքով, սակայն, Stratfor-ի կանխատեսումները չափազանցում են Ռուսաստանի ազդեցությունն աշխարհում: Վերլուծաբանի կարծիքով, Ռուսաստանի ներսում կան ոչ պակաս լուրջ մարտահրավերներ`տարաձայնություններ Կրեմլի ներսում, տնտեսական անկայունություն և Պուտինի աճող ավտորիտարիզմը: Իշխանության կենտրոնացումը մեկ առաջնորդի ձեռքում երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի կայունության դեմ կգործի: 

Նախորդ հոդվածը‘Գերմանական գարեջրագործության հսկաները տուգանվել են «գնային դավադրության» համար’
Հաջորդ հոդվածը‘Վրացի փորձագետ. Թբիլիսիում Անկարայի հետ գործընկերությունն ընկալում են եվրաինտեգրման համատեքստում ‘