‘Կենդանի շղթա՝ Դնեպրոպետրովսկի մեծ կամրջի վրա ‘

1083

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի Նոր Կամրջի վրա, որը իրար է միացնում քաղաքի աջ ու ձախ ափերը, այսօր մոտ 400 քաղաքացիներ կենդանի շղթա էին կազմել: Ի սկզբանե ակցիան նվիրված էր Ուկրաինայի միավորման օրվան, որն ավանդաբար նշում են հունվարի 22-ին:

Սակայն, Մայդանում տեղի ունեցած բախումներից եւ զոհերից հետո, որոնց թվում էր նաեւ ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանը Դնեպրոպետրովսկից, կազմակերպիչները փոխել են ակցիայի նպատակը: Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ, կենդանի շղթա կազմած մարդիկ մեկ րոպե լռությամբ հարգել են Մայդանում զոհված քաղաքացիների հիշատակը, ուկրաինական դրոշների վրա սեւ ժապավեններ են փակցրել, իսկ մի քանի կայանք էլ իրենց հետ բերել էին Սերգեյ Նիգոյանի մեծադիր լուսանկարները:

Նշվում է, որ կամրջի մոտով անցնող մեքենաները՝ ի նշան աջակցության, ազդանշաններ էին տալիս: 

Նախորդ հոդվածը‘«Ռեգիոնալները» չեն կարողացել արտակարգ դրություն հայտարարելու համար ստորագրություններ հավաքել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 408.50 դրամ/դոլար’