‘Ուկրաինա. Ռադան կքվեարկի ռեպրեսիվ օրենքները չեղյալ հայտարարելու օգտին’

754

Այսօր Ուկրաինայի գերագույն ռադան արտահերթ նիստ է անցկացնելու, որի ընթացքում պատգամավորները կքվեարկեն հունվարի 16-ին ընդունված օրենքները չեղյալ հայտարարելու օգտին, որոնք էապես սահմանափակում են երկրում քաղաքական ակտիվությունը:

Նախօրեին նախագահ Յանուկովիչն ընդդիմության հետ պայմանավորվել է օրենքները փոխելու և համաներում հայտարարելու վերաբերյալ: Սակայն «Բատկիվշչինա» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հրաժարվել է ղեկավարել երկրի կառավարությունը, իսկ Վիտալի Կլիչկոն էլ հրաժարվել է հումանիտար հարցերով փոխվարչապետի պաշտոնն ստանձնելու՝ Յանուկովիչի առաջարկից: «Ես ինձ չեմ տեսնում Յանուկովիչի կառավարությունում: Ես անմիջապես հրաժարվել եմ քննարկել այդ հարցը»,- ասել է Կլիչկոն լրագրողներին:

Երեկ Յանուկովիչի և ընդդիմության ներկայացուցիչների՝ Վիտալի Կլիչկոյի, Արսենի Յացենյուկի և Օլեգ Տյագնիբոկի հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ: Արդարադատության նախարար Ելենա Լուկաշի խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել ընդունել օրենք «Համաներման մասին», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Շնորհավորանք Լեւոն Տեր-Պետրոսյանին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաց Կիրիլ պատրիարքը համասեռականության դեմ պայքարը բացատրել է քրիստոնեության բնույթով’