‘Վովա Գասպարյանը պարգևատրվել է «Մանթաշյանի ասպետ» շքանշանով’

856

Փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը՝ իր ոստիկանների հետ միասին ընդունել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանին, կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին, փոխտնօրեններ Վարդան Հակոբյանին և Արամ Խաչատրյանին:

Հյուրերին շնորհավորելով միջազգային համբավ և հեղինակություն վայելող փառատոնի տասնամյա հոբելյանի առթիվ՝ Վովա Գասպարյանը նշել է, որ ոստիկանությունը այսուհետեւ կլինի «Ոսկե ծիրանի» կողքին՝ որպես մասնակիցների անվտանգությունն ապահովող եւ ըստ Գասպարյանի՝ մշակույթ սիրող կառույց:

Կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը «Ոսկե ծիրան»-ի անձնակազմի և տնօրինության անունից շնորհակալություն հայտնելով ՀՀ ոստիկանության պետին`  փառատոնին մշտապես ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար, նշել է, որ հոբելյանական տարվա շրջանակներում «Ոսկե ծիրան»-ը մեդալներ և պատվոգրեր է նախատեսել իր հավատարիմ գործընկերոջ` ՀՀ ոստիկանության համար:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Մանթաշյանի ասպետ» շքանշանով պարգևատրվեց Վովա Գասպարյանը:

 

Նախորդ հոդվածը‘Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը. որոշները դժվարանցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի զինվորականները շրջափակել են «Բելբեկ» օդանավակայանը’