‘Սաակաշվիլիին դուրս են հրավիրում նախագահական նստավայրից ‘

922

Վրաստանի նորաստեղծ կառավարության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին պահանջել է, որ նախագահ Սաակաշվիլին անհապաղ ազատի իր թբիլիսյան նստավայրը, հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Սաակաշվիլիին առաջարկել են տեղափոխվել Պետական գրասենյակների շենք, որտեղ նրան առանձին հարկաբաժին կտրամադրվի: Վարչապետն ընդգծել է, որ նախագահական նստավայրի ծախսերը «թանկ են նստում պետության վրա»:

«Փախստականների և անապահով մարդկանց այսքան մեծ քանակի դեպքում ուղղակի բարոյական չէ ապրել այդպիսի պալատում, այդ իսկ պատճառով էլ ես դիմում եմ Սաակաշվիլիին. թող անհապաղ ազատի շենքը, իսկ դրա արդյունքում խնայված միջոցները կուղղվեն չունևոր մարդկանց կարիքները հոգալուն»,- ասել է վարչապետ Իվանիշվիլին և հավելել, որ ինքն ապագայում նույնպես կհրաժարվի նախագահական նստավայրից:

                                                                                                                                                            

Նախորդ հոդվածը‘Եթե Գալուստ Սահակյանը հեծանիվով գնար ԱԺ ‘
Հաջորդ հոդվածը‘Տ. Ուրիխանյան. «Հրապարակ»-ի տեղեկությունը սուտ է ‘